2 տարվա դադարից հետո Լիբանանում վերաբացվել է Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    71%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    71%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    71%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

2 տարվա դադարից հետո Լիբանանում վերաբացվել է Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջը

2 տարվա դադարից հետո Լիբանանում վերաբացվել է Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջը

Աշակերտները ունկնդրել են Լիբանանի, Հայաստանի և վարժարանի քայլերգները։ Տնօրեն Անի Բագրատունին իր ողջույնի խոսքում ասաց, որ դպրոցը առանց աշակերտի քարե շենք է միայն` առանց շնչի ու կյանքի: Նա խօսեց անցնող 1.5 տարվա կրթական անբնական կյանքի մասին, որը ստեղծվել էր համաճարակի պատճառով: Բագրատունին մաղթեց, որ բնականոն ու հաջող տարեշրջան լինի: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Դետրոյիթի հայ համայնքին, որի շնորհիվ Ազգային Ե. Մանուկյան քոլեջի բոլոր աշակերտները ապահովվեցին ամբողջ տարվա գրենական պիտույքներով: Նա նաև շեշտեց, որ վարժարանում կանցկացվեն համաճարակի կանխարգելման միջոցառումներ։

Մանկապարտեզի վերաբացման ժամանակ էլ աշակերտների հետ ժամանել էին նաև ծնողները։  Քոլեջի վերաբացման հաջորդող շաբաթը համընկնում է Թարգմանչաց տոնի հետ։ Այս առիթով աշակերտները լսեցին Լիբանանի հայոց առաջնորդ Շահե արք. Փանոսյանի պատգամը:

Թեմայի այլ նորություններ