Թարմացում. 05.02.2022. Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ Հայաստանում և Արցախում վերջին 24 ժամվա ընթացքում թեստավորված անձանց մոտ կեսը վարակակիր է
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Թարմացում. 05.02.2022. Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ Հայաստանում և Արցախում վերջին 24 ժամվա ընթացքում թեստավորված անձանց մոտ կեսը վարակակիր է

Թարմացում. 05.02.2022. Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ Հայաստանում և Արցախում վերջին 24 ժամվա ընթացքում թեստավորված անձանց մոտ կեսը վարակակիր է

Փետրվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 8857 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք, առողջացել է 2132 քաղաքացի, արձանագրվել է 6 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387490 դեպք, որոնցից 348356-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29501 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1552 է:

Ընդհանուր կատարվել է 2771845 թեստավորում։  

Փետրվարի 4-ին կատարվել 190 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից 421-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Թեմայի այլ նորություններ