Որքան կարժենա Covid-19-ի դեմ պատվաստանյութը Հայաստանի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    65%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    23%
    12 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    36%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.24564
  • Դոլար = 388.602

Որքան կարժենա Covid-19-ի դեմ պատվաստանյութը Հայաստանի համար

Որքան կարժենա Covid-19-ի դեմ պատվաստանյութը Հայաստանի համար

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ․

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը:

Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ:

Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։

Վերջինս վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը:

Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։

Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։

Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։

Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը:

Թեմայի այլ նորություններ