Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, առողջացել է 535 քաղաքացի. Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 19 հիվանդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    53%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    56%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    23%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    48%
    7 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    64%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    2 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    30%
    8 կմ/ժ
  • Արցախ 18°C
    58%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, առողջացել է 535 քաղաքացի. Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 19 հիվանդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, առողջացել է 535 քաղաքացի. Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 19 հիվանդ

Հայաստանում փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք, առողջացել է 535 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 1921 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 651 914-ի: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 231 դեպք, որոնցից 158 335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: 

Արցախում  փետրվարի 1-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: 

«Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1935 քաղաքացու հետազոտություն, որից 457-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից»,-հայտնում են նախարարությունից՝ հորդորելով  հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և  կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Թեմայի այլ նորություններ