Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, առողջացել 189 մարդ, Արցախում հաստատվել է 9 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    40%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    46%
    10 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    24%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    37%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    57%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, առողջացել 189 մարդ, Արցախում հաստատվել է 9 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, առողջացել 189 մարդ, Արցախում հաստատվել է 9 նոր դեպք

Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ը` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630604 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք: Ունենք 189 առողջացած և մահվան 5 դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է:
 
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ հունվարի 20-ին կատարվել է 56 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: 
 
Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, իսկ որոշների մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
 
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
 
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2266 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 751 թեստավորում:
 
 

Թեմայի այլ նորություններ