Վիրավորների տեղափոխումը կարևորելով՝ կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով չմեկնել Հայաստան. շտաբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    47%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Վիրավորների տեղափոխումը կարևորելով՝ կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով չմեկնել Հայաստան. շտաբ

Վիրավորների տեղափոխումը կարևորելով՝ կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով չմեկնել Հայաստան. շտաբ

ԼՂ տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։
 
«Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։

Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը։

Խնդրում ենք ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին` ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն»։

Թեմայի այլ նորություններ