Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում

Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ օգոստոսի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր նոր ուսումնական փուլ նախորդից պետք է տարբերվի որակական ցուցանիշներով, իսկ առաջադրված խնդիրները կատարել և հավանական մարտահրավերներին դիմագրավել կարող են միայն համակողմանի պատրաստված, գաղափարապես հասուն և բարոյամարտական անհրաժեշտ որակներով օժտված զինծառայողները: Նոր ուսումնաշրջանը այս առումով ընձեռում է նոր հնարավորություններ, որոնցից լիարժեք կերպով օգտվելը, գտնվում է յուրաքանչյուրի անձնական ու կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

Թեմայի այլ նորություններ