«System of a Down»-ի նոր երգերը, որոնք նվիրված են Արցախին, գլխավորել են Billboard-ի հարդ-ռոք հիթ-շքերթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    16%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    33%
    13 կմ/ժ
  • Լոռի 19°C
    76%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 28°C
    27%
    13 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    69%
    6 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    75%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    16%
    6 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 18°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.24564
  • Դոլար = 388.602

«System of a Down»-ի նոր երգերը, որոնք նվիրված են Արցախին, գլխավորել են Billboard-ի հարդ-ռոք հիթ-շքերթը

«System of a Down»-ի նոր երգերը, որոնք նվիրված են Արցախին, գլխավորել են Billboard-ի հարդ-ռոք հիթ-շքերթը

«System of a Down» ռոք խմբի երկու նոր երգերը՝ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz», գլխավորել են Billboard's Hard rock chart-ը՝ համապատասխանաբար զբաղեցնելով առաջին եւ երկրորդ տեղերը։ Վերջին 15 տարվա ընթացքում սա խմբի առաջին աշխատանքն է. խմբի վերջին սկավառակը՝ «Hypnotize», թողարկվել է 2005թ.-ի նոյեմբերին։

Ըստ Billboard-ի՝ «Land»-ը ԱՄՆ-ում յոթ օրվա ընթացքում, որն ավարտվում է նոյեմբերի 12-ին, զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ լսվելով 2,7 մլն անգամ եւ ներբեռնվելով 5000 անգամ, ըստ Nielsen Music/MRC Data-ի տվյալների։

«Humanoidz»-ը հաջորդում է դրան՝ 1,8 մլն լսում եւ 5000 բեռնում։

Ի դեպ, «System of a Down»-ը երկու նոր երգերի թողարկումից հետո Հայաստանին աջակցելու համար 600 հազար դոլար է հավաքել։

Թեմայի այլ նորություններ