Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել. քաղաքական ուժերն ընդլայնված կազմով հրատապ խորհրդակցություն են հրավիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել. քաղաքական ուժերն ընդլայնված կազմով հրատապ խորհրդակցություն են հրավիրել

Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել. քաղաքական ուժերն ընդլայնված կազմով հրատապ խորհրդակցություն են հրավիրել

Օգոստոսի 28-ին ադրբեջանական ապօրինի անցակետում Արցախի Հանրապետության քաղաքացիների առեւանգումից հետո Ստեփանակերտում տեղեի է ունեցել բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք, որի պահանջով քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։

Շուրջ 5 ժամ տեւած խորհրդակցությունից հետո, կեսգիշերն անց ԱԺ շենքի առջեւ հավաքված ժողովրդին մտահոգող հարցերին պատասխանելու դուրս եկավ Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նախ փոխանցեց,որ լավ լուր ունի ապօրինի անցակետից առևանգված տղաների ճակատագրի մասին, գրում է,ինչի մասին կհայտնի նրանց ծնողներին։ Երկրի ղեկավարը հավաստիացրեց, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը։

Нет описания.

«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Բոլոր հարցերը ձեզ հետ միասին կլուծենք»,-փաստեց Արայիկ Հարությունյանը։ Անդրադառնալով հացի սղության խնդրին Հանրապետության նախագահը նշել է, որ այն շուտով կկարգավորվի։ Այդուհանդերձ հավաքվածները վանկարկել են, որ իրենց պայքարը հացի խնդիր չէ, այլ հայրենի հողում իրենց ապրելու եւ ապագան կառուցելու։

Ինչ վերաբերում է որոշ անձանց պահանջներին Լաչինի միջանցքը բացելու և հեռանալու վերաբերյալ, Նախագահի խոսքով, հանրային լայն պահանջի դեպքում ցանկացողներին միջանցք կտան։

Թեմայի այլ նորություններ