Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար, գեներալ-մայոր Ի. Ե. Կոնաշենկովի ճեպազրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    50%
    5 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    51%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար, գեներալ-մայոր Ի. Ե. Կոնաշենկովի ճեպազրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի կողմից շարունակվում է խաղաղապահ առաքելության առաջադրանքների կատարումը, իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկողություն, հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է: 

Ռուս խաղաղապահների կողմից ցուցաբերվում է օգնություն խաղաղ կյանքի վերականգնմանը նպաստելու համար, ապահովվում է մարդկանց անվտանգ վերադարձը իրենց նախապատերազմյան բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

Ամեն օր ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադառնում ավելի քան 2 հազար բնակիչ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տները մարտական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ։ Սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների եւ բնակելի տների ջերմամատակարարման վերականգնման համար ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքում գազատարի վերականգնման գործում:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզում և մաքրում պայթունավտանգ առարկաներից Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում գտնվող ավելի քան 1,5 կմ երկարությամբճանապարհահատվածում։ Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ կահավորված տարածք և ոչնչացվել։ Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան երկու հեկտար տարածք և շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա:

Ռուս սակրավորները ստուգվել են Ստեփանակերտի երկու դպրոցների տարածքում գտնվող շենքերում պայթունավտանգ առարկաների առկայությունը: Այնտեղ դեկտեմբերի 1-ից նախատեսվում է վերսկսել ուսումնական գործընթացը։ Ռուսական խաղաղապահ ուժերի պարեկապահակետերով ապահովվել է ռուսական մարդասիրական բեռների անվտանգ ժամանումը Մարտակերտ, Մարտունի, Ասկերան և Ստեփանակերտ քաղաքներ:

Տեղական բնակչությանը որակյալ բժշկական օգնություն կազմակերպելու համար զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերում Մարտակերտում շրջանային հիվանդանոցի աշխատանքը վերականգնելու հարցում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների մարմինների որոնումներն ու փոխանակումները:

խաղաղապահ առաքելության շրջանակներում առաջադրանքների կատարման եւ հնարավոր միջադեպերի կանխարգելման համար շփումներ են հաստատվել Հայկական եւ ադրբեջանական հրամանատարության եւ տեղական վարչակազմերի հետ: Կապի ուղիղ միջոցներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Թեմայի այլ նորություններ