Ռուս խաղաղապահները մանկական խաղահրապարակ են կառուցել Ստեփանակերտի տուն֊ինտերնատի սաների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23675
  • Դոլար = 390.03

Ռուս խաղաղապահները մանկական խաղահրապարակ են կառուցել Ստեփանակերտի տուն֊ինտերնատի սաների համար

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպությունների հետ իրականացրել են հերթական հումանիտար ակցիան, որի շրջանակում օգնություն են տրամադրել մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ակցիայի շրջանակում խաղաղապահները դպրոց-ինտերնատի տարածքում կարուսել են տեղադրել և մարզական և մանկական հրապարակ ստեղծել սաների համար:

«Երևանից Ստեփանակերտ է հասցվել մանկական խաղահրապարակ, որը ձեռք է բերվել «Մերսի» բարեգործական կազմակերպության կողմից: Տեղափոխումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տրանսպորտային միջոցներով»,- հայտնել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Հաղորդվում է, որ խաղաղապահները շարունակում են անվտանգության և խաղաղության դասընթացներ և վիկտորինաներ կազմակերպել երեխաների համար, ինչպես նաև օգնություն ցուցաբերել կրթական հաստատություններին խմելու ջրի ամբարներ ստեղծելու հարցում:

Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում սովորում է 18 սան Արցախի սոցիալապես անապահով ընտանիքներից:

Թեմայի այլ նորություններ