Ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են Լաչինի անցակետից այսօր առևանգված երեք երիտասարդներին վերադարձանելու համար․ Արցախի պետնախարարի խորհրդական
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    60%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են Լաչինի անցակետից այսօր առևանգված երեք երիտասարդներին վերադարձանելու համար․ Արցախի պետնախարարի խորհրդական

Ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են Լաչինի անցակետից այսօր առևանգված երեք երիտասարդներին վերադարձանելու համար․ Արցախի պետնախարարի խորհրդական

Ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են Լաչինի անցակետից այսօր առևանգված երեք երիտասարդներին վերադարձանելու համար, «Ազատությանը» հայտնեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ազատություն». - Տեղեկություն ունե՞ք, որ բացի այդ անձանցից, շատերն են հարցաքննվել, երեքին են միայն ձերբակալել։

Արտակ Բեգլարյան. - Այո, երեքից ավելի մարդ, ընդ որում առաջին անգամ չէ, հարցաքննվել են, չգիտեմ՝ հարցաքննվել կոչենք դա, թե չէ, հարցաքննվելը իրավական տերմին է, լրացուցիչ տվյալներ են ճշտել ավելի շատ քաղաքացիներից, քան երեքն են։

«Ազատություն». - Իսկ ռուս խաղաղապահներին Արցախի իշխանությունները դիմել են, և ի՞նչ են ասում։

Արտակ Բեգլարյան. - Իհարկե, դիմել ենք։ Բանակցում են։

«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ ռուս խաղաղապահները թույլատրել են ընդհանրապես իրենց ուղեկցությամբ երիտասարդներին առևանգել և տանել։

Արտակ Բեգլարյան. - Դատապարտելի է բոլորիս համար և ռուս խաղաղապահների կողմից, և Կարմիր խաչի կողմից տեղափոխությունների ժամանակ մեր քաղաքացիների առևանգումը։ Բնականաբար, մեզ համար ընդունելի չէ այս տարբերակը։

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանցիները Բերձորի (Լաչինի) միջանցքից մեկ քաղաքացու են առևանգել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ միջանցքից ձերբակալվել է երեք հոգի, ովքեր ադրբեջանական դատախազության պնդմամբ՝ 2021 թվականին «անարգել են ադրբեջանական դրոշը»։

Արցախի ՄԻՊ-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ եվս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Արցախի օմբուդսմենը նաև տեղեկացնում է, որ առևանգված երեք երիտասարդներից բացի, ևս մի քանի քաղաքացի ադրբեջանական անցակետի հատուկ սենյակում հարցաքննվել է։ Հարցաքննության ընթացքում ադրբեջանցիները տվել են տարբեր հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, Հայաստան գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։

Թեև պաշտոնական Ստեփանակերտը նշում է, որ առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ, սակայն ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները նշում են, թե, թե 2021 -ին սոցցանցերի որոշ էջերում տարածվել են տեսանյութեր, որտեղ հայ ֆուտբոլիստները «անարգում են ադրբեջանական դրոշը»։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ խոսքը Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի մասին է։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և քննություն սկսել։ Հոդվածները, որոնցով հարուցվել է քրեական, ըստ Ադրբեջանի քրեական օրեսնգրքի, նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները ենթադրություններ են անում՝ գրելով, թե գուցե Բաքուն «հերթական անգամ հումանիզմ դրսևորի և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդներ են ու սպորտսմեններ, նրանց ենթարկի վարչական պատասխանատվության»։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, սակայն չհաստատեց, թե առևանգված տղաները կապ ունեն ֆուբոլային թիմի հետ. - « Ես չեմ կարող հաստատել, որ իրենք ֆուտբոլային թիմի անդամներ են։ Իրենք երեքն էլ ուսանողներ են Հայաստանի Հանրապետության բուհերի։ Շարունակում էին (ուսումը), որքան տեղյակ եմ»։

Արտակ Բեգլարյանը աբսուրդ որակեց մեղադրանքը՝ դա որակելով ադրբեջանական հերթական շոուն՝ Արցախի ժողովրդին վախեցնելու համար, որը կրկին ոտնահարում է միջազգային հանրության բոլոր նորմերը։

Հայաստանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողների տեղափոխումը սկսվեց անցած երկուշաբթի։ Թեև պաշտոնական Ստեփանակերտը չի տեղեկացնում, թե օրական ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քանի մարդ է դուրս գալիս Արցախից, ադրբեջանական կողմը պարբերաբար թվեր է հրապարակում։ Այսօր Բաքուն հաղորդել էր 150 արցախցու տեղափոխման մասին։

Արցախի օմբուդսմենն ավելի ուշ տեղեկացրեց, թե նախնական տեղեկություններով՝ այսօր 170 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Ի դեպ, ցույց տալու համար, որ արցախցիները անարգել հատում են ադրբեջանական անցակետը, «Թրենդը» այսօր հրապարակել է տարեց կնոջ մի լուսանկար՝ վերնագրելով հետևյալ կերպ՝ «Ղարաբաղի 100-ամյա բնակչուհին անարագել հատել է Լաչինի անցակետը»։

Տարածված կադրերում երևում է, որ ադրբեջանական անցակետը ոտքով անցնում են նաև մանկահասակ երեխաներ՝ ծնողների ուղեկցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, թե Արցախից Հայաստան մեկնող մի քաղաքացուց առգրավել են նարդի, որի վրա պատկերված է եղել Արցախի խորհրդանիշը համարվող Տատիկ- Պապիկը։

Անցած շաբաթ էլ ադրբեջանցի սահմանապահները պահանջել էին Ստեփանակերտի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված է նաև Լեռնային Ղարաբաղի զինանշանը։

Հիշեցնենք՝ Լաչինի անցակետում արցախցի երեք երիտասարդների առևանգումից առաջ ադրբեջանցիները կրկին այդ անցակետում առևանգել էին բուժման նպատակով Հայաստան ուղևորվող արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Բաքուն նրան մի շարք ծանր մեղադրանքներ է ներկայացրել։

Արցախցի 3 երիտասարդների առևանգումից հետո այսօր Ստեփանակերտի հրապարակում հավաք Է անցկացվել։ Մի քանի տասնյակ մասնակիցներին մոտեցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանն ասել է, թե հասկանում է, որ հավաքվածներին նախևառաջ հետաքրքրում է տղաների հարցը, բայց կխոսի, երբ անջատեն ուղիղ եթերը։ Ի վերջո, բողոքի ցույցն ուղիղ եթերում ցուցադրող ակտիվիստ Արթուր Օսիպյանը համաձայնել է անջատել ուղիղ եթերը։

Այսօր երեկոյան՝ ժամի 21։00-ին, Արցախում Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու, որտեղ քննարկվելու է այսօրվա միջադեպը և ստեղծված իրավիճակը, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Վերջինիս խոսքով՝ ենթադրվում է, որ նիստին մասնակցելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Թեմայի այլ նորություններ