Ռուս խաղաղապահներն ապահովել են ինտերնետի և բջջային կապի վերականգնման անվտանգությունը ԼՂ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    77%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

Ռուս խաղաղապահներն ապահովել են ինտերնետի և բջջային կապի վերականգնման անվտանգությունը ԼՂ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապահովել են մոտ 5000 բնակչի համար գերարագ ինտերնետի և որակյալ բջջային կապի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։

Մարտակերտի շրջանում շփման գծի հարևանությամբ հեռահաղորդակցային ցանցի աշխատակիցները վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են իրականացրել և փոխարինել հեռարձակող սարքավորումները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մեր այսօրվա խնդիրը բջջային կապի վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովումն է։ Քանի որ բջջային կապի աշտարակը մոտ է շփման գծին, ընկերության ղեկավարությունը դիմել էր ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել աշխատանքների անվտանգությունը»,-ասել է Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում բջջային կապի աշտարակներն ապահովվում են արևային պանելներով, որոնք ապահավում են բջջային կապի և գերարագ ինտերնետի անխափան առկայությունը։

Թեմայի այլ նորություններ