Ռուս խաղաղապահներն Ամարաս այցելող 60-ից ավելի ուխտավորի անվտանգությունն են ապահովել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Ռուս խաղաղապահներն Ամարաս այցելող 60-ից ավելի ուխտավորի անվտանգությունն են ապահովել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարասի հայկական վանական համալիր այցելելիս:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
 
«Ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմը կատարում է Ամարասի համալիրում ուխտավորների անվտանգության ապահովման խնդիրը: Ուխտավորները ժամանում են ինչպես շարասյունով, այնպես էլ մասնավոր մեքենաներով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը:
 
«Ես գրեթե ապրում եմ այստեղ, ուխտավորներ են գալիս տարբեր վայրերից: Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ այնտեղ է եղել: Տեսնելով ռուսական դրոշները՝ մենք մեզ ազատ ենք զգում, զգում ենք բարեկամություն և որ ամենակարևորն է՝ անվտանգություն»,- ասաց Ամարասի վանքի սարկավագ Վիլեն Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ