Ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնության առաքումը կարիքավորներին աջակցություն է մեզ նմաններին. Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    74%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնության առաքումը կարիքավորներին աջակցություն է մեզ նմաններին. Արտակ Բեգլարյան

Ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնության առաքումը կարիքավորներին աջակցություն է մեզ նմաններին. Արտակ Բեգլարյան

Արցախում (Լեռնային Ղարաբաղում) տեղակայված ռուս խաղաղապահների միջոցով 14 տոննա հումանիտար օգնություն ուղարկելով Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով կարիքավոր դարձած մարդկանց համար՝ Արցախի կառավարությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը կանգնելու այն մարդկանց կողքին, որոնք առերեսվում են նույն աղետալի զրկանքներին, ինչ մենք՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ:

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
 
1․ անկախ մեր տևական ու ծանր զրկանքներից և աշխարհի գրեթե լրիվ անտարբերությունից դրանց նկատմամբ՝ մենք մարդ ենք և չենք ցանկանում տեսնել մարդկային նման տառապանք որևէ տեղ, ներառյալ՝ Դոնբասում, Կիևում, Ռուսաստանում: 
 
2․ Անկախ Արցախի Հանրապետության չճանաչված կարգավիճակից՝ մենք միջազգային հանրության պատասխանատու և լիիրավ անդամ ենք՝ մեր պարտականություններով ու իրավունքներով հանդերձ: 
 
3․ Թեև 14 տոննան շատ մեծ ծավալ չէ, սակայն դա քիչ չէ մեր հնարավորությունների համեմատ: Եվ չենք բացառում նոր հումանիտար բեռների առաքումը ռուս խաղաղապահների միջոցով՝ ըստ կարիքի ու մեր հնարավորությունների: 
 
4․ Մարդու իրավունքներն ու արժանապատվությունը պետք է ոչ մեկի կողմից չենթարկվեն բազմակի ստանդարտների:

Թեմայի այլ նորություններ