Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Արցախում գազամատակարարման խնդիրը լուծելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Արցախում գազամատակարարման խնդիրը լուծելու համար

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Արցախում գազամատակարարման խնդիրը լուծելու համար

Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար:

Արցախում մայրուղային գազատարը վնասվել է, ինչի հետևանքով խափանվել է գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ից: ««Արցախգազ» ՓԲԸ-ն գազասպառող բաժանորդներին իրազեկում է, որ վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում,  ինչի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ընկերության փորձագետների կողմից կատարվում է ուսումնասիրություն՝ գազամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Թեմայի այլ նորություններ