ՌԴ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում նվազեցնելու՝ Արցախի շուրջ լարվածությունը. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    71%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    31%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    43%
    9 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    71%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    71%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ՌԴ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում նվազեցնելու՝ Արցախի շուրջ լարվածությունը. Զախարովա

ՌԴ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում նվազեցնելու՝ Արցախի շուրջ լարվածությունը. Զախարովա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության նվազեցման ուղղությամբ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ խաղաղապահները գործում են՝ խստիվ հետևելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։

Հարց է հնչել, թե իրականում ի՞նչ է կատարվում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, և կարո՞ղ է արդյոք դա սադրանք լինել Ադրբեջանի կողմից, գուցե Թուրքիայի հրահրմամբ՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով, քանի դեռ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով։

Զախարովան պատասխանել է, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում վերջին միջադեպերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն արտահայտված է ՌԴ ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ:

«Մոսկվան կոչ է արել կողմերին ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի լիակատար դադարեցումը և ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ին պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Ընդ որում՝ խաղաղապահները գործում են՝ խստիվ հետևելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,- ասել է նա։

Զախարովան հավելել է, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ԱԳՆ գծով, իսկ տեղերում օպերատիվ իրադրության մասին տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով հրապարակվում է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում:

Թեմայի այլ նորություններ