ՌԴ արտիստներն ամանորյա ծրագիր են ներկայացրել ռուս խաղաղապահների և Մարտակերտի շրջանի բնակիչների համար. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    40%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    46%
    10 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    24%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    37%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

ՌԴ արտիստներն ամանորյա ծրագիր են ներկայացրել ռուս խաղաղապահների և Մարտակերտի շրջանի բնակիչների համար. ՌԴ ՊՆ

ՌԴ արտիստներն ամանորյա ծրագիր են ներկայացրել ռուս խաղաղապահների և Մարտակերտի շրջանի բնակիչների համար. ՌԴ ՊՆ

Նոր տարվա շեմին Հյուսիսային նավատորմի երգի-պարի անսամբլի արտիստները ամանորյա նոր ծրագրով հանդես եկան ռուս խաղաղապահների եւ Մարտակերտի շրջանի բնակիչների առջեւ։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
 
Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը առավելագույն հարմարավետ պայմաններ է ստեղծում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները դիմավորեն ամանորյա եւ սուրբծննդյան տոները Լեռնային Ղարաբաղում, հեռու իրենց մշտական տեղակայման կետերից։
 
Նոր՝ 2022 թվականը դիմավորելու շեմին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ծառայության եւ տեղակայման վայրեր են գալիս շնորհավորանքներ եւ տոնածառներ, տոնածառի խաղալիքներ եւ նվերներ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից, հասարակական կազմակերպություններից եւ հիմնադրամներից։
 
«Մեզ հյուր է եկել Հյուսիսային նավատորմի երգի անսամբլը, շատ լավ տղաներ ելույթ ունեցան, հիանալի, ցնցող ձայներով։ Մեր տղաներից ոմանք սկզբում ամաչում էին։ Բայց երբ հնչեցին երկրորդ, երրորդ երգերը, բոլորի աչքերն սկսեցին փայլել, տղերքն սկսեցին ծափահարել, երգել նրանց հետ, ոմանք նույնիսկ շատ լավ էին երգում միասին, եւ որ գլխավորն է՝ ոչ ոք չէր սպասում, որ Ձմեռ պապը ելույթ կունենա, նա մեզ իսկական եղեւնի նվիրեց։ Պատկերացնո՞ւմ եք, զիլ էր։ Մենք անպայման տղաներով կզարդարենք  այն, եւ դա էլ ավելի կբարձրացնի մեր տոնական տրամադրությունը»,- ասաց ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Մեդվեդեւը։
 
Ամանորյա եւ սուրբծննդյան տոնական օրերին անսամբլի արտիստները ելույթ կունենան Լեռնային Ղարաբաղի բոլոր 27, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի դիտորդական կետերում եւ կշնորհավորեն Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի շրջանների բնակիչներին, երեխաներին նվերներ եւ հուշանվերներ կհանձնեն Ռուսաստանից։

Թեմայի այլ նորություններ