Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    41%
    32 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    20%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    52%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    56%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա

Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա

 Ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Ավագը, որի անունը հայտնի չէ, վիրավորում է ստացել ուսի հատվածում: Երրորդ վիրավորի վիճակը ծանր է: Նախնական տվյալներով նա N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովն է: Սպասում ենք պաշտոնական հայտարարությունների Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից», - գրում է ադրբեջանական ալիքներից մեկը:

ԼՐԱՑՈՒՄ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանական զինծառայողներ են պայթել ականի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ նշելով, որ ականի պայթյունից վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայող Վուգար Թոֆիկօղլու Իսբենդիյարովը: Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է ադրբեջանական սպաներից միայն մեկի վիրավորվելու փաստը: Ավելի վաղ ադրբեջանական Տելեգրամ ալիքները տեղեկություն էին հաղորդել այն մասին, որ Քարվաճառում ականի պայթյունից վիրավորվել է երեք զինծառայող՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը, N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը և մի ավագ, որի անունը հայտնի չէ:

Թեմայի այլ նորություններ