Քարագլխի ու Փառուխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է. ԿԳՄՍ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Քարագլխի ու Փառուխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է. ԿԳՄՍ

Քարագլխի ու Փառուխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է. ԿԳՄՍ

Արցախի Քարագլխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է: Այս մասին հայտարարել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ տեղանքն առանձնանում է Արցախի դարավոր պատմությունն ու արցախցիների ինքնությունը վավերագրող հարուստ պատմամշակութային արժեքներով:

«Տարածքն ավելի մանրամասն հետազոտության կարիք ունի, քանզի ընդամենը մի քանի ամիս առաջ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից այնտեղ հետազոտություններ են կատարվել և հայտնաբերվել են 20-ից ավելի նոր խաչքարեր: Սա փաստում է, որ Քարագլուխը հավանաբար դեռ ունի չբացահայտված հուշարձաններ: Մեր մշակութային ինքնությանն ու պատմամշակութային ժառանգությանը հասցվում է հերթական ցավալի հարվածը, խաթարվում է պատմական լանդշաֆտը, ինչը մեր ժողովրդի ինքնության վկայություններից է»,-նշել է նախարարի տեղակալը:

Նա իր խիստ մտահոգությունն է հայտնում և մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում այս խնդրին:

«Ադրբեջանի կողմից տարվող էթնոցիդի քաղաքականությունը չի փոխվել: Ադրբեջանական իշխանությունների անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, ինչն էլ տեղի է ունենում մեր աչքի առաջ ամեն օր՝ միջազգային հանրության լռության ներքո: Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունը պաշտպանության կարիք ունի»,-նշել է նա:

Փառուխ-Քարագլուխ տեղանքը, անչափ կարևոր է նաև Արցախի պատմամշակութային ժառանգության տեսանկյունից: Քարագլուխը գտնվում է Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, Շիկաքար կոչվող ժայռի շրջակայքում։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական կարևոր վայրերից է և նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Հին ժամանակներում այն եղել է Խաչենի նշանավոր բնական բերդերից մեկը:

2011թթ. ԱՀ կառավարության որոշմամբ՝ Փառուխի պատմամշակութային հուշարձանները ներառվել են Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ: Ըստ այդմ, վերոնշյալ տարածքում կա ավելի քան 20 հուշարձան, այդ թվում՝ 2 եկեղեցի, հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, մոնումենտալ արվեստի կոթողներ, մասնավորապես՝ խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:

Թեմայի այլ նորություններ