Պուտինը և Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը. Պեսկով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23056
  • Դոլար = 388

Պուտինը և Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը. Պեսկով

Պուտինը և Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում՝ շփման գծում: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ երեկ  ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ հյեռախոսազրույցում քննարկել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը գնահատել էր լարված։

Նիկոլ Փաշինյանը հարցադրում էր արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։

երեկ՝ մարտի 25-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նախորդ  գիշերվա ընթացքում հարվածային ԱԹՍ է կիրառել, կրակ բացել հայկական ստորաբաժանումների վրա:

Նույն օրը կեսօրից սկսած՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Bayraktar TB-2» տիպի:

Հայկական կողմն ունի զոհեր և 14 վիրավոր:

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:

Թեմայի այլ նորություններ