Փոքր կազմով հանդիպում կունենանք, կքննարկվի իմ հրաժարականի հարցը. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Փոքր կազմով հանդիպում կունենանք, կքննարկվի իմ հրաժարականի հարցը. Արցախի նախագահ

Փոքր կազմով հանդիպում կունենանք, կքննարկվի իմ հրաժարականի հարցը. Արցախի նախագահ

Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը արտահերթ նիստ է անցկացրել: Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ արտահերթ նիստին քննարկվել է նաև իր հետագա պաշտոնավարման հարցը, նշել, որ անհրաժեշտության դեպքում հրաժարական կտա՝ մնալով ժողովրդի կողքին:

«Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ: Վաղը, մյուս օր ավելի փոքր կազմով կրկին հանդիպում կունենանք, ու եթե որոշվի, որ ես պետք է հրաժարական տամ, հենց այս կիրակի գնալու եմ ազատ աշխարհազորի հետ դիրք պահեմ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:  

Լեռնային Ղարաբաղի առևանգված քաղաքացիների ճակատագիրը պարզելու քայլերի վերաբերյալ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ են պահանջել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ցուցարարները: Հարությունյանը մոտեցել է նրանց և պատասխանել հարցերին:

Թեմայի այլ նորություններ