ՊՆ-ն հորդորում է վերադարձնել պատերազմի ընթացքում ըստ անհրաժեշտության բաշխված ռազմական նշանակության ապրանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    51%
    11 կմ/ժ
  • Արարատ 25°C
    23%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    40%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    43%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    36%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՊՆ-ն հորդորում է վերադարձնել պատերազմի ընթացքում ըստ անհրաժեշտության բաշխված ռազմական նշանակության ապրանքները

ՊՆ-ն հորդորում է վերադարձնել պատերազմի ընթացքում ըստ անհրաժեշտության բաշխված ռազմական նշանակության ապրանքները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է ՊՆ պահեստներ վերադարձնել պատերազմի ընթացքում ըստ անհրաժեշտության բաշխված միջոցները, որոնք նվիրաբերվել են զինված ուժերին: Ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը.

«Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, այդ թվում արտերկրից՝ զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային և այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ:

Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների և բաշխվել ըստ անհրաժեշտության:   

Բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների և անհատների ցուցաբերած աջակցությունը և կարևորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում ևս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը, հորդորում ենք ՊՆ հետևյալ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան.

ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ,

ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան,

կապի միջոցներ՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 54,

իրային ապրանքներ՝ ք. Երևան, Արցախի 61»:

Թեմայի այլ նորություններ