Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մանրամասներ է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակից
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    86%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    2 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    4 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մանրամասներ է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մանրամասներ է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակից

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակի պատճառներին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հայտարարել է. իր տեղեկություններով՝ շուրջ մեկ շաբաթ առաջ, երբ իրավիճակը լարվել էր Խրամորթ գյուղի հատվածում, ռուսական կողմը, իբրև իրավիճակի լուծում, դիմել է Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին, առաջարկել երկու կողմին էլ իրենց դիրքերը հանել այդ հատվածից՝ ասելով, որ իմաստ չունի:

Փոխարենը խաղաղապահները պարտավորվել են, որ իրենք կանգնեն այդ դիրքերում: Հետո, Բաբայանի խոսքով, պարզվել է, որ ադրբեջանցիներն են եկել, նույն դիրքերում «նստել»:

ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ Քարագլխի բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, պետք չէ թողնել հակառակորդին:

«Հիմա հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմը վերադարձնի այդ բարձունքը, որովհետև իրենց առաջարկով ենք դիրքերը հանել»,- ընդգծել է ՊԲ նախկին հրամանատարը:

Բաբայանը նաև որոշ տեղեկություններ է հայտնել ներկա իրավիճակից:

«Ամեն ինչ նորմալ, բանակցություններ է ընթանում, որ էդ դիրքերը, որտեղ մենք պիտի նստեինք, էդ դիրքերը վերադարձվեն: Երեխա, կին, հանել են, որ վիրավորներ չտան»,- ասել է Բաբայանը:

Թեմայի այլ նորություններ