Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե

Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե

Փետրվարին Արցախի ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձ, միջնորդավորված՝ այլ անձի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային ընկերություն, կազմակերպել հիշյալ ընկերությանը Արցախի քաղաքաշինության նախարարության կողմից շինարարական աշխատանքների կատարման թույլտվություն տալու գործընթացը և 2016թ. փետրվարի 18-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, անմիջականորեն մասնակցել է այդ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանը, փաստացի իրականացրել ընկերության կառավարումը, անձամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի ու հիշյալ ընկերության միջև կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ՝ անձամբ կազմակերպելով փաստաթղթերի կազմումը և ստորագրումը, ընդունելով շինարարական աշխատանքների արդյունքները, կազմելով կատարված աշխատանքների վերաբերյալ հանձման-ընդունման ակտերը՝ այդ կերպ հիշյալ ընկերությանը տալով առավելություններ և հովանավորելով դրա գործունեությունը:

Դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հետաքննությունն ավարտելուց հետո այն փոխանցվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ