Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների խաղաղ մանկությունը. Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների խաղաղ մանկությունը. Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը

Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների  խաղաղ մանկությունը. Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝  Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի գլխավորությամբ:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է  Արցախում ԿԽՄԿ առաքելության կարևոր գործունեությունը հատկապես հետպատերազմյան շրջանում՝ ինչպես մարդասիրական աշխատանքների, այնպես էլ  բնակչության աջակցության տարբեր ծրագրերի իրականացման առումով:

Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ է ներկայացրել  այս տարվա ընթացքում կատարված  և ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերին ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի մասին: Քննարկվել են հետագա համագործակցության, ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ռուբեն Վարդանյանը պատվիրակության ուշադրությունն է հրավիրել նաև օրեր առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վրա, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ էին արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Զրուցակիցներն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը: «Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում,  մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու  խաղաղ մանկությունը»,-ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Թեմայի այլ նորություններ