Նրանք իշխանության գալու համար լավ առիթ են գտել, համոզված լինելով, որ այդպիսով իրենց երկտասնամյա քանդումի պատասխանատվությունից կարող են խուսափել. Հայկական Ժողովրդային Շարժում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    47%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Նրանք իշխանության գալու համար լավ առիթ են գտել, համոզված լինելով, որ այդպիսով իրենց երկտասնամյա քանդումի պատասխանատվությունից կարող են խուսափել. Հայկական Ժողովրդային Շարժում

Նրանք իշխանության գալու համար լավ առիթ են գտել, համոզված լինելով, որ այդպիսով իրենց երկտասնամյա քանդումի պատասխանատվությունից կարող են խուսափել. Հայկական Ժողովրդային Շարժում

Հայտարարություն

Մեր պատմության մեջ, Հայոց բանակը, մի անգամ ևս հերոսական և անհավասար պատերազմում, 44 օր մարտնչեց, հարձակվեց ու դիմադրեց արժանապատվորեն և անձնուրաց։
Անհավասար պատերազմում հազարավոր հայ հերոսների զոհողության շնորհիվ, կանխվեց թուրք-ադրբեջանական, նրանց սատարող ուժերի և վարձկանների կողմից մեր ազգի մեկ հատվածին սպառնացող ցեղասպանությունը։

Պարտերազմի արդյունքում Հայաստանի և Արցախի իշխանություններին պարտադրվեց զինադադարի ծանր հայտարարություն, որը այլ բան չէր, եթե ոչ ռազմաճակատի իրավիճակի արտացոլումն ու արդյունքը։
Ակնհայտ է, որ իրագործվել է աշխարհաքաղաքական մեծ և երկար տարիների մշակված ծրագիր։ Պարզ է նաև, որ սպասվելիք մարտահրավերին դիմակայելու համար մենք՝ Հայաստանի Հանրապետությունով, Արցախով և Սփյուռքով հակառակ մեր ամպագոռգոռ հայտարարություններին, թերացել ենք մեր նախապատրաստական աշխատանքներում: Չէի՛նք պատրաստվել և չե՛նք կատարել ժամանակի թելադրանքներն ու պարտավորությունները։

Խոստովանենք, որ մենք ոչ թե Ադրբեջանին ենք պարտվել, այլ մենք՝ մեզ, մեր պահվածքին, երկար տարիներ պարտականություններից նենգորեն խուսափելու, պետական ամենաբարձր օղակներում դասալքության և մորթապաշտության պատճառով։

Ողբերգության կողքին, մեր հազարավոր զինվորների անշնչացած մարմինների դիմաց, ականատես ենք, որ ավելի քան երկու տասնամյակ սեփական շահը պետականին և սեփական կամքը ժողովրդին պարտադրած տարրերը, փոխարեն ինքնասպան լինելու, ծնկաչոք ներողություն խնդրելու, անբարոյականի պես հրապարակ են իջել և դավաճան են փնտրում, քողարկելու համար իրենց հանցագործությունը կամ ծանր պատասխանատվությունը, իրավիճակի համար միակ պատասխանատու և միակ դավաճան փնտրելով։

«Դավաճանին» սպանելուց հետո ի՞նչ եք անելու, շարունակելո՞ւ եք թալանը, երկրի մնացած բնակչությանն էլ գաղթի մատնելո՞վ։ Դավաճանը գտնելու համար, մենք բոլորս, թող մեզ նայենք հայելու մեջ։ Մարդկային և ազգային հատկանիշից զուրկ տարրերը Հայ ազգի իմաստությունը ծաղրի առնելով, հրապարակում կրքեր են բորբոքում: Նրանք իշխանության գալու համար լավ առիթ են գտել, համոզված լինելով, որ այդպիսով իրենց երկտասնամյա քանդումի պատասխանատվությունից ևս կարող են խուսափել, կատարվածի ողջ պատասխանատվությունը հասցեագրելով վերջին երկու տարիներին իշխանությունը ստանձնած քաղաքական ուժին, առաջնորդվելով «պարտությունը որբ է, հաղթանակը շատ կերտողներ ունի» նշանաբանով։

Բնականաբար, իրավիճակի գլխավոր պատասխանատուն, ի պաշտոնե իշխող ուժն է, որ ժողովրդի բացարձակ վստահությունը ունենալով, հաջողությունների կողքին, մեծ անհաջողություններ է արձանագրել մանավանդ պաշտպանության, անվտանգության և հատկապես արդարադատության ոլորտներում։

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգի պայմանների ներկա բարդ, լարված և սպառնալիքներով լի պայմաններում, սահմանադրական կարգը տապալելու, գրգռություններով արյունահեղության համար ենթահող պատրաստելու, խորքային լուծումների փոխարեն՝ գլուխ գլխի դրած խորհրդակցություններ անցկացնելու փոխարեն ամբոխավարաության դիմելը, ոչ այլ ինչ է, բացի երկտասնամյա կործանիչ և հայրենադավ գործը շարունակելու միտում։ Մենք իրավունք չունենք արտաքին ճակատի վրա ունեցած պարտությունը, կրկնենք նաև ներքին դաշտում։ Ով չի գիտակցում այս իրողությունը, և ներքին ճակատում շարունակում է պառակտումը, կամա- ակամա ծառայում է արտաքին ճակատի վրա մեզ պարտության մատնողներին։ Ամենալարված իրավիճակներում հարցերը կարելի է լուծել երկխոսությամբ, ինչպես ապացուցվեց 2018թ. համաժողովրդային շարժման օրերին, խուսափելով բախումներից և արյունահեղություններից։

Դատապարտում ենք, մանավանդ, Սփյուռքի անունը որևե գործարքում ներքաշելու անպատասխանատու հայտարարությունները, որը ոչ այլ ինչ է, բացի չար, խմբակային և անձնական քաղաքական նկրտումները առաջ տալու միտում, ինչը նպաստում է միայն թշնամուն։
Հայությանը կոչ ենք ուղղում չտրվել որևէ կողմի կամ անձնավորության սանդրանքի, մերժել լարվածություն հրահրողներին, և իր անվիճելի կամքն ու ցանկությունը իրականացնել սահմանադրականորեն ապահովված կարգով, որովհետև ոչ մի իշխանություն օրինական չէ, առանց ժողովրդի լայն խավերի զորակցության։

Մենք չենք հաշտվելու պարտադրված իրականության հետ և հազարավոր մարտիրոսացած մեր հերոս զինվորների անունով երդվում ենք, որքան էլ դժվար լինեն պայմանները, ապրելու և պայքարելու ենք հանուն հաղթանակի։

Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք, 18 նոյեմբերի 2020 թ. 

Հայտարարություն Մեր պատմության մեջ, Հայոց բանակը, մի անգամ ևս հերոսական և անհավասար պատերազմում, 44 օր մարտնչեց,...

Опубликовано Armenian Popular Movement - APM Среда, 18 ноября 2020 г.

Թեմայի այլ նորություններ