Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    22 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 16°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով. Միրզոյան

Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով. Միրզոյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեցին, թե ինչ գործնական քայլեր է արել նախարարությունը՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավորներին Արցախ մուտք գործել չթույլատրելու հետ:

«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել ԼՂ, մենք ձեռնարկել ենք գործողություններ, կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ իշխանությունների, և՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով: Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով:

Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այն հստակ արձանագրված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները, առավել ևս ՀՀ ԱԺ պատգամավորները, պետք է անարգել մուտք ունենան ԼՂ»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներին ռուս խաղաղապահները չէին թույլատրել մտնել Արցախ: 

Աղավնոյի անցակետում, սակայն, ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են իրենց արցախցի գործընկերների հետ և ավելի քան մեկ ժամ քննարկում ունեցել իրենց հուզող հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ