Մենք հանդես ենք գալիս ԼՂ հումանիտար օգնության մուտքը թույլատրելու օգտին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    62%
    16 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Մենք հանդես ենք գալիս ԼՂ հումանիտար օգնության մուտքը թույլատրելու օգտին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ Զախարովա

Մենք հանդես ենք գալիս ԼՂ հումանիտար օգնության մուտքը թույլատրելու օգտին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ Զախարովա

Ռուսական կողմը՝ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, այլ գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այդ հարցը մանրամասն քննարկել է օրերս Երևան կատարած իր այցի ընթացքում, իսկ այժմ քննարկումներ է ունենում Ադրբեջանում։
 
«Մենք գործում ենք 2020-2022 թթ․ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բոլոր հայտարարությունների համաձայն։ Մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքի թույլատրման օգտին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, և կոչ ենք անում խուսափել տվյալ հարցի անտեղի քաղաքականացումից»,- ասել է Զախարովան։
 

Ռուսաստանն արդեն հայկական կողմից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտը վավերացման նպատակով ՀՀ Ազգային ժողով ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հետագա քայլերը կորոշենք՝ ելնելով Երևանի պատասխանից»,- հավելել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիային, կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության նոր սրացման և զոհերի։

«Տվյալ ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդների աշխատանքի ցածր արդյունավետությունը: Պահանջված ենք համարում պարբերական, ակտիվ աշխատանք իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ՝ ռուսական խորհրդատվական աջակցությամբ՝ միաժամանակ վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմամբ»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես է գալիս սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման օգտին․ կազմակերպության մյուս անդամները պատրաստակամություն են հայտնել այդ կապակցությամբ։ «Գնդակը Երևանի դաշտում է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Ռուսաստանը տարբեր երկրների հետ իր խնդրահարույց հարցերը լուծում է երկկողմ խողովակներով։ Այդ մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ուկրաինային բացահայտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին։

«Լինում են իրավիճակներ, երբ ոչ բարեկամական երկրներն արգելափակում են շփումները, հրաժարվում են երկխոսությունից։ Դա չի վերաբերում Ադրբեջանի հետ մեր երկխոսությանը: Ուստի հարցերը լուծում ենք երկկողմ ձևաչափով»,- ասել է Զախարովան:

Թեմայի այլ նորություններ