Մարտակերտում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգված է, գազամատակարարումը եւս մոտ օրերս կապահովվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Մարտակերտում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգված է, գազամատակարարումը եւս մոտ օրերս կապահովվի

Մարտակերտում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգված է, գազամատակարարումը եւս մոտ օրերս կապահովվի

20/11/2020 - «Լույսն ունենք, ջուրն ունենք, գազամատակարարումն էլ ամբողջությամբ կվերականգնվի առաջիկա օրերին, ներկայումս ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը՝ ներկայացնելով քաղաքում տիրող իրավիճակը. «Բենզալցակայանն աշխատում է, մի քանի խանութներ արդեն բացվել են»:

Սրան զուգահեռ Մարտակերտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքներն ու վնասված շենք-շինությունների գույքագրման պրոցեսը:

Վնասների մասին վերջնական խոսելը, ըստ քաղաքապետի, դեռ վաղ է։ «100-150 շենք շինություն ամբողջությամբ հողին է հավասարեցվել, մյուս բնակարանների ու շենք շինությունների տանիքներն ու ապակիները ամբողջությամբ ջարդված են, եկած մարդիկ հիմա պոլիէթիլենային թաղանթով փորձում են ժամանակավոր ծածկել, մինչեւ տեսնենք ինչ է լինում»,- հավելեց Միշա Գյուրջյանը։

Թեմայի այլ նորություններ