Լուրերն այն մասին, որ Արցախի ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանը ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա, չեն համապատասխանում իրականությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    19 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    58%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Լուրերն այն մասին, որ Արցախի ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանը ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա, չեն համապատասխանում իրականությանը

Լուրերն այն մասին, որ Արցախի ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանը ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա, չեն համապատասխանում իրականությանը

Լուրերն այն մասին, որ Արցախի ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանը ձերբակալվել է Հակարիի կամրջի վրա, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախպրեսից։ Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, թե իբր Մելքումյանը ձերբակալվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, երբ փորձել է հատել Հակարիի կամուրջը։

Նշենք, որ ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարն արդեն Հայաստանում են: Այդ մասին տեղեկացրել է ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Սիմոնյանն էլ հայտնել է, որ ՀՀ են տեղափոխվել նաև ԱԺ պատգամավորները:

Հավելենք, որ ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները գրում են, որ ձերբակալվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ԱԺ գործող նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ըստ աղբյուրի,  նրանց ձերբակալել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նրանց տեղափոխում են Բաքու։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան ճանապարհին ադրբեջանցիները գերեվարել ու Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ  հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ինքն է հանձնվել ադրբեջանցիներին։

Թեմայի այլ նորություններ