ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    56%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԼՂ կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները:

«Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:

Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները, ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:

Մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ