ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԼՂ պաշտպանության բանակի հրամկազմի և աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    31%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    45%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԼՂ պաշտպանության բանակի հրամկազմի և աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը  հանդիպել է ԼՂ պաշտպանության բանակի հրամկազմի և աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԼՂ պաշտպանության բանակի հրամկազմի հետ:

«Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:

Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել էր աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։

«Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ