Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցը (30.11.2010)․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    56%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    48%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցը (30.11.2010)․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է Ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի կողմից իրենց առջև դրված առաջադրանքների կատարումը: Իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը շարունակվում է իրականացվել տեղակայված 24 դիտակետերում։ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Երեկ ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից վերադարձել է 1 699 մարդ։ Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից նախկին բնակության վայր է վերադարձել 25 213 մարդ։

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում ընթանում են ուսումնական գործընթացի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ: Այսօրվա դրությամբ միացված է էլեկտրասնուցումը, վերականգնվել է ջեռուցման համակարգը, ավարտին է մոտենում պատուհանի ապակեփաթեթների տեղադրումը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրվա ընթացքում ինժեներական հետախուզում և ականազերծում է իրականացվել Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոցի և Զորգե փողոցի շրջակայքում։ Ընդհանուր առմամբ, ականազերծման ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է 29,07 հա տարածք, 9,7 կմ ճանապարհ, 108 Բնակարանաշինություն եւ 3 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 968 պայթուցիկ առարկա:

Ապահովվել է մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ եւ տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման վերականգնողական բրիգադի աշխատանքի անվտանգությունը: Մեկ օրում վերանորոգվել է էլեկտրահաղորդման գծի երեք հենարան, 1 200 մ գազատար, 1 600 մ կապի գիծ և երկու տրանսֆորմատորային ենթակայան:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ զոհվածների մարմինների որոնում եւ փոխանակում է կազմակերպվել: Ստեփանակերտ քաղաքում տեղակայված է հատուկ նշանակության բժշկական ջոկատ: Սկսել են աշխատել վիրաբուժական, վերակենդանացման, ընդունարանի և ստացիոնար բաժանմունքները։ Նախատեսվում է օգնություն ցուցաբերել ինչպես ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ: Ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն:

Թեմայի այլ նորություններ