Օրվա Ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 24․10․2020
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    84%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Օրվա Ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 24․10․2020

Օրվա Ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 24․10․2020

24․10․2020

23։30 - Մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ։ [Արտակ Բեգլարյան]

22։47 - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն այսօր նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ»։ Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն հանդես բերել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։ 

22։44 - Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը: [ԱՀ նախագահի խոսնակ]

22։02 - Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ [Արծրուն Հովհաննիսյան]

20։28 - Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվեց բացառապես ԵԱՀԿ Մխ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

19:38 - Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։ [ԱՀ ԱԻՊԾ]

19:11 - Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում,  Մերձավոր Արևելքում, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ապակայունացումն արտահանվում Հարավային Կովկաս, որի արատահայտումը Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին: Սա է Թուրքիայի, այսպես կոչված, դերը մեր տարածաշրջանում։ [Զոհրաբ Մնացականյանը՝ «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած վեբինարի ժամանակ]

18։30 - ԱՄՆ հայ բժիշկների մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել: Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշել է տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին: Սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչությանը: [ՀՀ առողջապահության նախարարություն]

18։16 - Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել ԱՀ մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել մայրաքաղաք Ստեփանակերտը: Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ: [ԱՀ ԱԳՆ]

16։40-Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՈՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ: [Հայկական միասնական տեղեկատվական հարթակ]

16։30- Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

16։16- Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա ինքնաբուխ հավաք է, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր ներդրումն ունենալ տեղի հասարակությանն իրազեկելու, իշխանություններին բողոքի ձայնը հասցնելու գործում: Մասնակիցները պահանջում են, որ տեղի լրատվամիջոցները գան և ուղիղ եթերում լայնորեն լուսաբանեն ակցիան: 

16։12- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին: [ՊՆ խոսնակ]

16։10- Հայկական ինքնաթիռի ոչնչացման մասին (ադրբեջանական կողմի - խմբ․) հաղորդագրությունը բացարձակ սուտ է: [ՊՆ խոսնակ]

15։22- Մարտական անչափ բարդ իրավիճակում թշնամական մեկական տանկ խոցելու համար «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Վիտալիի Սահակյանը: Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն ու Էդգար Արտեմի Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Գնելի Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար: [ՊԲ] 

14։20- Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը կոչով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին՝ պահանջելով դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները և կիրառել պատժամիջոցներ։ Նա հայտնել է, որ այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է և առանց իրական զինադադարի, տառապանքները կշարունակվեն։ «Կոչ եմ անում ԱՄՆ կառավարությանը՝ դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետներին և դատապարտել հայերի վրա կատարվող հարձակումները, կիրառել պատժամիջոցներ և անհապաղ հրադադար պարտադրել»,- նշել է Օհանյանը։ 

14։11- Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: [ՊՆ խոսնակ]

12:45- Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի ղեկավարների հետ։ Կարևորելով Սփյուռքի հայկական կառույցների կողմից կատարված և կատարվող աշխատանքները՝ նախագահը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող քայլերը: Նա նշել է, որ անելիքները դեռևս շատ են ինչպես միջազգային հանրությանն ու տարբեր երկրների ղեկավարներին ու հասարակություններին արցախյան հակամարտության և ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հասցնելու, այնպես էլ Հայրենիքին աջակցության առումով։

12:15- ՀՀ ՏՄՊՊՀ-ն ՊԵԿ-ի և ՀՀ ոստիկանության հետ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։ Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է ծաղիկների գների շեշտակի նվազում։ Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են (օրինակ՝ մեխակի գինը կազմել է 20-50 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն):

12:09- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Զրույցի ընթացքում նախարարը անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով։ Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

11:40- Ինչպես նախկինում, այժմ ավելի հստակորեն, ադրբեջանական ԶՈՒ-երը փորձում են թիրախավորել կենսական նշանակության ճանապարհները և այլ ենթակառուցվածքներ, որ խորացնեն հումանիտար աղետը Արցախի բնակչության շրջանում։ Մասնավորապես երեկ հրետանային միջոցներով թիրախավորել են նաև Բերձոր քաղաքը։ Սա ցույց է տալիս նրանց միտումը, որ փորձում են կրակի տակ պահել ԱՀ-ն և ՀՀ-ն իրար կապող ճանապարհը, որ հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, որը, հասկանալի է, որ հումանիտար մեծ նշանակություն ունի։ [ԱՀ ՄԻՊ]

11:25- Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Հիմնականում կանոնավոր և խիտ կերպով թիրախավորվել են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր։ Նաև որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրետակոծության ենթարկվում։ Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ։ [ԱՀ ՄԻՊ]

12։10- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Զրույցի ընթացքում նախարարը անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով։ Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

11։22- Ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ ՀՀ և ԱՀ առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով,  նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Պարզվել է, որ հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ: [ԱԱԾ]

10։00- Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Atlantic Council-ում քննարկմանը]

9։54- Մինչ մենք Վաշինգտոնում փորձում էինք հերթական անգամ կյանքի կոչել հրադադարը և բարձրաձայնում էինք դրա անհրաժեշտության մասին, ես Լեռնային Ղարաբաղից տեղեկություն ստացա, որ Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները կրկին ենթարկվել են ծանր ռմբակոծության և հրետակոծության: Մահանում են խաղաղ բնակիչներ: Հումանիտար իրավիճակն ահավոր է։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ին] 

9։33- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: [ՊԲ]

Թեմայի այլ նորություններ