Լավրովն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակտիվ կլինի ԼՂ-ում մշակութային կոթողների պահպանման գործում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 8°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Լավրովն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակտիվ կլինի ԼՂ-ում մշակութային կոթողների պահպանման գործում

Լավրովն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակտիվ կլինի ԼՂ-ում մշակութային կոթողների պահպանման գործում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա մշակութային կոթողների պահպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ավելի ակտիվ կլինի, քան եղել է Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքներում: Այս մասին Լավրովն ասաց Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես երեկ մանրամասն զրուցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Ազուլեի հետ՝ առաջարկելով ավելի ակտիվ զբաղվել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակութային, քաղաքակրթական կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ, ինչը շատ կարևոր ներդրում կլիներ ազգամիջյան հաշտության և այդ հինավուրց տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել մեծ ակտիվություն կցուցաբերի, քան դա տեղի է ունեցել Սիրիայում` առաջին հերթին Հալեպում և Պալմիրայում մշակութային կոթողների պահպանման հարցում: Ուղիղ ասենք, որ այնտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր գործընկերները ոչ այնքան ակտիվ առաջարկեցին իրենց ծառայությունները»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշեց, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման համար անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ու կառույցների աջակցությունը:

«Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Մենք հետաքրքրված ենք նրանում, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգերը: Դրա առնչությամբ ստացել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիմումը: Կա նույնատիպ դիմում նաև Փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի կողմից»,- նշեց Սերգեյ Լավրովը:

Թեմայի այլ նորություններ