Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    9 կմ/ժ
  • Լոռի 23°C
    48%
    12 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    60%
    15 կմ/ժ
  • Արարատ 27°C
    26%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    42%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    36%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.22426
  • Դոլար = 388.602

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ

Իրավիճակը Հարավային Կովկասում Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը՝ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան։

«Օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը: Վերահաստատում ենք բոլոր հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան: Դա վերաբերում է նաև Լաչինի միջանցքի իրավիճակին, որը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով, որը նախատեսում է, որ կողմերի համաձայնեցմամբ՝ մոտակա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին պետք է հաջորդի ռուսական խաղաղապահ առաքելության վերատեղակայումը՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը:

Դիվանագետը նշել է. ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայկական ու ադրբեջանական կողմերի հետ: Նեչաևը հիշեցրել է օգոստոսի 2-ին և 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումների մասին:

«Բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով»,- հայտնել է դիվանագետը՝ նշելով, որ քննարկումների մանրամասները չի կարող հայտնել:

Անդրադառնալով ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ Նեչաևը նշել է. խաղաղապահների հասցեին հնչող առանձին քննադատություններն արդարացի չեն:

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ 

Թեմայի այլ նորություններ