Կոնֆլիկտը չի կարելի ավարտված համարել, պարզապես այդ մասին հայտարարելով․ Արման Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Կոնֆլիկտը չի կարելի ավարտված համարել, պարզապես այդ մասին հայտարարելով․ Արման Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորներին

Կոնֆլիկտը չի կարելի ավարտված համարել, պարզապես այդ մասին հայտարարելով․ Արման Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորներին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի ավարտվել՝ որքան էլ ադրբեջանցի պատգամավորները ջանում են դա համոզել՝ իրենք իրենց և մյուսներին:

Այս մասին հայտարարել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի ելույթին, որում պատգամավորը պնդել էր, թե իբր ԼՂ հակամարտությունն ավարտվել է:  

«Կոնֆլիկտը չի ավարտվում՝ պարզապես հայտարարելով, թե այն ավարտվել է: Կոնֆլիկտն ավարտվում է, երբ վերացվում են կոնֆլիկտի պատճառները: Պատճառները, որոնք բերել են ԼՂ կոնֆլիկտին, չեն ավարտվել: Ես կասեի՝ նույնիսկ սրվել են, քանի որ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությունն ավելի ու ավելի է խորանում»,-ասել է Եղոյանը:

Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորի՝ սեփական երկիրը որպես բազմամշակութային ներկայացնելու ջանքերին՝ Եղոյանը հարցրեց, թե ո՞րտեղ են 500 000 հայերը, որոնք ապրել են Ադրբեջանում՝ որտե՞ղ են նրանք հիմա, Բաքվում, Սումգայիթում ապրած հայերը որտե՞ղ են:

Պատգամավորը շեշտել է՝ խաղաղությունն ամեն գնով հնարավոր չէ:

«Խաղաղությունը պետք է կառուցվի աշխատանքով, փոխադարձ հարգանքով, ուրիշների իրավունքների հարգմամբ, մարդկանց իրավունքի հարգմամբ, կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի հարգմամբ: Հայերի կյանքի և սեփականության իրավունքն արդյոք երաշխավորվա՞ծ է Ադրբեջանում. ոչ, քանի որ չեք կարող գտնել մի հայի, որն ապրում է ադրբեջանական իշխանության կանոնների ներքո: Նրանք բոլորը՝ Բաքվում, այլ քաղաքներում, անհետացել են»:

Ադրբեջանի ներկայացուցիչ պատվիրակ Սոլթան Մամադովն էլ պնդել է, թե իրենք պատերազմ չեն ուզում: Վերջում էլ նշել, թե իրենց այցը լավ քայլ է՝ երկու երկրների միջև հարաբերությունների համար:

Թեմայի այլ նորություններ