Խրամորթում ադրբեջանցիները կրակել էին տրակտորիստի ուղղությամբ. ՌԴ ՊՆ-ն ադրբեջանական ԶՈՒ Ասկերանի հատվածում հրադադարի խախտման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23056
  • Դոլար = 388

Խրամորթում ադրբեջանցիները կրակել էին տրակտորիստի ուղղությամբ. ՌԴ ՊՆ-ն ադրբեջանական ԶՈՒ Ասկերանի հատվածում հրադադարի խախտման մասին

Խրամորթում ադրբեջանցիները կրակել էին տրակտորիստի ուղղությամբ. ՌԴ ՊՆ-ն ադրբեջանական ԶՈՒ Ասկերանի հատվածում հրադադարի խախտման մասին

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում նախորդ շաբաթ արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: 

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 5-ին, տեղի ժամանակով ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողագործական աշխատանքներ իրականացնող տեղի բնակչի ուղղությամբ:

Հրետակոծության հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, տեղի բնակիչը չի տուժել: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է իրականացնում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն էր ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։

Արձակված կրակոցներից ջարդվել էր տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։

Թեմայի այլ նորություններ