Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    23%
    2 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    15%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    42%
    15 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    36%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    27%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները

Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Այս մասին տեղեկացնում է Ասկերանի շրջանի վարչակազմն ու նշում, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։

Գրառման մեջ նաև ասված է.

«Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից:

ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ»:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 16:21-ին հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել էին Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ականանետի 120 մմ-ոց 2 արկ էր արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Հայտնի էր դարձել, որ մարտի 10-ի ընթացքում ինտենսիվ կրակոցներ էին եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։

Խրամոթի ուղղությամբ կրակոցներն ուղեկցվել էին բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։

Թեմայի այլ նորություններ