Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1997 հա տարածք
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    56%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1997 հա տարածք

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1997 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
 
Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 7 հա տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերել՝ 4 պայթյունավտանգ առարկա:
 
«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 997 հա տարածք, 618 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 571 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
 
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Արցախում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Թեմայի այլ նորություններ