Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    64%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    64%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    79%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    93%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի սկզբում ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատում:

Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը սահմանի ողջ երկայնքով շարունակել հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով:

Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական եւ հարավային ուղղությունները:

Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել բնակավայրերի ուղղությամբ եւ այս պահին էլ շարունակվում են:

Հարավում տարբեր կետերում, տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արեւմուտք, այնպես դեպի հյուսիս եւ հյուսիս-արեւմուտք: Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել պատճառվելով զգալի թվով կորուստներ, այդ թվում նաեւ զրահատեխնիկայի:

Հիմնական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի կիրառմամբ, նվազագույն հետեւակի կիրառմամբ, որոշ տեղերում օգտագործվել է օդային հարձակման միջոցներ: Խոցվել է եւս մեկ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ:

Թեմայի այլ նորություններ