Ի՞նչ իրավիճակ է Արցախում. Ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում, ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի ագրեսիան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    54%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23056
  • Դոլար = 388

Ի՞նչ իրավիճակ է Արցախում. Ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում, ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի ագրեսիան

Ի՞նչ իրավիճակ է Արցախում. Ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում, ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի ագրեսիան

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Ընդգծվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:

Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:

ՌԴ ՊՆ-ն տարածած հաղորդագրության մեջ շեշտել է, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները.

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և տեղադրել դիտակետ։ «Բայրաքթար» TB2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։

Ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղվել»,- նշված է Դաշնության պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Նշենք նաև,  որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:

Համաձայն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝

1. սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը.

2. արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները.

3. կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:

Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վրա:

Արցախում ռազմական դրությունն այսօր չի հայտարարվել: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը պարզաբանում է տարածել` տեղեկացնելով, որ ռազմական դրությունը գործում է 1992 թվականից. նախապես` մինչև 2005 թվականը, այն գործել է երկարաձգումներով, ապա՝ անժամկետ:

Օրենքի համաձայն՝ Արցախի նախագահը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել, մտցնել սահմանափակումներ՝ ելնելով ընթացիկ իրավիճակից։

Թեմայի այլ նորություններ