Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    62%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    24%
    13 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    14 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    40%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    35%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.22426
  • Դոլար = 388.602

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում. Արցախի նախագահ

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն  ունեն լուրջ որակավորում. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:

Այս մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա: Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման գործունեությամբ չի զբաղվել, բայց այսօր արդեն հանձնարարված է, քանի որ մեր 216-միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք և այդ առիթով մենք պետք է գիտակցենք, որ մեր ամեն մի լումայից արդյունավետություն պետք է ունենանք: Փորձելու ենք որոշ կադրային փոփոխություններ անել և հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա  բացերը լրացնել»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, թե այսօր հասարակությունը մտածում է, որ բոլորը թալանում ու գողանում են, նա, իհարկե, չնշեց, որ նման բան կա, բայց նաև չբացառեց  չարաշահումների դեպքերը, և այդ առումով իրենք պետք է հստակ վերահսկողություն ունենան այդ բոլոր ուղղություններով:

Նախագահը կարևորեց նաև հասարակության հետ մշտական կապի ապահովումը: Իշխանության ներկայացուցիչները պարտադիր պետք է մշտական հանդիպումներ ունենան բնակիչների հետ, որպեսզի բնակչությունը հասկանա, որ պետությունն իր թիկունքում է և գործում է:

Թեմայի այլ նորություններ