ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    9%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    17%
    13 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    11 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    9%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    9%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ

ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ՊԲ ռազմական ենթակառուվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին:

Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասում նա հանդիպում է ունեցել N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ, տեղեկացել նշված ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում նաև բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների ծավալներից, ՊԲ ունեցած զինծառայողների մարդկային կորուստներից, դիերի փոխանակման և անհետ կորած համարվողների փնտրման աշխատանքներից:

Վահե Հարությունյանը հանդիպել և զրույցել է նաև նշված պաշտպանական ուղղությամբ առ այսօր մարտական հերթապահության մեջ գտնվող կամավորականների հետ, հետաքրքրվել նրանց կենսապայմաններից, առողջական, բարոյահոգեբանական վիճակից: ՀՀ զինվորական դատախազը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ իրենց առջև դրված մարտական խնդիրները մեծ պատասխանատվությամբ, նվիրվածությամբ կատարելու, ժամկետային և պայմանագրային զինծառայողներին թև ու թիկունք դառնալու, իրենց ներկայությամբ և մինչև վերջ նրանց հետ թշնամում դեմ կռվելու վճռականությամբ վերջիններիս ոգևորելու, միասնականության ոգի հաղորդելու համար:

ՀՀ զինվորական դատախազն այցելել է նաև Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ ԱՀ ՊԲ բուժծառայության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի և զինհոսպիտալի պետ, փոխգնդապետ Զորիկ Սահակյանի հետ քննարկել է պատերազմի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բուժման և կազդուրման ընթացքից, բուժսպասարկման ընդհանուր պայմաններից ու վիճակից, զինծառայողների առողջապահական իրավունքների ապահովման կարիքներից:

Նա բարձր է գնահատել պատերազմի ողջ ընթացքում և հրադադարի հաստատումից հետո բուժանձնակազմի կողմից կազմակերպված և համակարգված կերպով կատարված հսկայածավալ և անգնահատելի աշխատանքը, առանձին դեպքերում սխրանքները՝ ինչպես անմիջականորեն մարտերի ընթացքում ռազմի դաշտից վիրավորների դուրսբերման աշխատանքներին երբեմն կյանքի և առողջության գնով անմիջական մասնակցություն ունենալու, այնպես էլ իրենց պրոֆեսիոնալ մոտեցմամբ և հոգատարությամբ բազմաթիվ երիտասարդ կյանքեր փրկելու համար:

Վահե Հարությունյանը շրջել է զինհոսպիտալում, հանդիպել բուժում ստացող զինվորներին, քաջալերել նրանց՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Թեմայի այլ նորություններ