ՀՀ և ԱՀ խորհրդարանականները միասնաբար աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրեն սաստկացող հումանիտար աղետի վրա․ Թովմասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    25%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    72%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀՀ և ԱՀ խորհրդարանականները միասնաբար աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրեն սաստկացող հումանիտար աղետի վրա․ Թովմասյան

ՀՀ և ԱՀ խորհրդարանականները միասնաբար աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրեն սաստկացող հումանիտար աղետի վրա․ Թովմասյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել և կարևորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօր պաշտոնական նամակով ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին Արցախի հարցով դիմելու քայլը:

Թովմասյանը շեշտել է, որ այս հարցում ՀՀ և ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա: Ըստ Թովմասյանի՝ սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար:

«Մենք պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկենք համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են»,- նկատել է նա:

Արցախի ԱԺ նախագահը կրկին հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է, Ադրբեջանը փակել էր նաև Արցախը սնուցող գազատարը, որի հետևանքով 120․000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել էր ջեռուցման հնարավորությունից:

Արցախի ԱԺ խոսնակը կրկին ահազանգել է 30․000 երեխայի համար ահագնացող թերսնման, ցրտահարման վտանգի մասին:

 

Թեմայի այլ նորություններ