Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    11 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    33%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին

Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին

Լոս Անջելեսում նոյեմբերի 26-ին կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Առանցքում Արցախն է ու արցախցին: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի տեղական մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են:

«ԱՄՆ-ում հեռուստամարաթոնն այս տարի կարճ կլինի, ավանդական 10-12 ժամ նախատեսված չէ: Նպատակաները, ուղղությունները շատ հստակ են, թե ինչի համար են հավաքվելու այդ գումարները: Վստահ եմ՝ այդ կարիքները կներկայացվեն, դրա հիման վրա էլ մարդիկ նվիրատվությունը կկատարեն»,-ասաց Հայկակ Արշամյանը: 

Նա նաև տեղեկացրեց, որ դրամահավաք կլինի Եվրոպայում: Նոյեմբերի 19-22-ը նախատեսված է ֆոնետոն: Եվրոպայում հիմնականում նախաձեռնողները զանգերով են խնդրում կատարել նվիրատվություններ: Ֆոնետոն նախատեսված է Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Իտալիայում, Հունաստանում և այլ երկրներում: 

Թեմայի այլ նորություններ