Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    8 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    13 կմ/ժ
  • Արարատ 25°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    49%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    58%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից

Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն:

Այս մասին «Արմենպրեսին»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է՝ պահեստազորային:
 

Ջրականի (Ջաբրայիլ) հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզ կլինի առաջիկայում: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1287 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր 2 ջոկատ որոնումներ է իրականացնելու Հադրութի ուղղությամբ»,- հայտնել է Թադևոսյանը:

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել.
 
«Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների.
 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝
 
- Շահառուի (անհայտ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին) անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտ) կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կոնտակտային հեռախոսահամար:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 95 02 35 հեռախոսահամարով»:
 
 

Այսօր՝ օրվա ընթացքում, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում՝ տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից՝ կոչ անելով լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Թեմայի այլ նորություններ