Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասին. Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    45%
    32 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    83%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    40%
    4 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    7 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    29%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    73%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    29%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    46%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 416.4854
  • Ռուբլի = 6.44364
  • Դոլար = 408.2

Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասին. Գրիգորյան

Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասին. Գրիգորյան

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, անդրադարձավ անկլավների թեմային:

«Ադրբեջանում չեն ներկայացվել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով: Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանն իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե նման հարցեր են բարձրացվում»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքային հանդիպման մասին՝ Գրիգորյանը նշեց, որ տեխնիկական համաձայնություն չլինելու պատճառով հանդիպումը կազմակերպել դեռևս չի ստացվել:

«Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և աշխատանքային խումբը կհանդիպի»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ