Հայաստանից, Արցախից և սփյուռքից շուրջ 200 երիտասարդներ կմասնակցեն համահայկական ուխտագնացությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Հայաստանից, Արցախից և սփյուռքից շուրջ 200 երիտասարդներ կմասնակցեն համահայկական ուխտագնացությանը

Հայաստանից, Արցախից և սփյուռքից շուրջ 200 երիտասարդներ կմասնակցեն համահայկական ուխտագնացությանը

 Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի  առաջնորդությամբ այս տարվա հուլիսի 6-10-ը  հայրենիքում կանցկացվի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։

Ինչպես հայտնում են Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման գրասենյակից, արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ,  ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։

Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր Օշական և այլ սրբավայրեր։

Երիտասարդները կայցելեն նաև Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։

ՀԵՀԵՄ –ից հայտնում են, որ այս ուխտագնացությունը նախորդներից տարբերվում է ուսուցողական դասընթացների բաղադրիչով։ Կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.) և «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) համահայկական ուխտագնացությունները:

Թեմայի այլ նորություններ